skip to main |
skip to sidebar
Ամեն մի շատ կարևոր իմաստ պարունակող գիրք պետք է կարդալ կյանքում մի քանի անգամ։ Ամեն անգամ գիրքը կարդալիս դու օրեցօր նոր և տարատեսակ զգացումներ ես ունենում։ Այն կարծիքը, որ դու ունեիր առաջին անգամ կարդալիս, չես կարող ունենալ 2-րդ կամ 3-րդ անգամ կարդալիս։ Ինչքան գիրք ենք կարդում, այնքան լավ ենք կարողանում տարբերել կյանքում և ճիշտը, և թե՝ սխալը։ Անցնում է ժամանակ, և այդ ընթացքում մեր կարծիքները փոխվում են, փոխվում են նաև մեր հայացքները։ Եթե դու ունես միտք, դու ունես կարծիք, դու ունես գիտակցություն, դու չես կարող լինել այն մեկը, ով անցյալ տարի էր։ Եթե մեր միտքը փոփոխության չի ենթարկվում, նշանակում է, մենք չենք զարգանում, այլ մնում այն աստիճանի վրա, որից չենք հեռանում կամ չենք ուզում հեռանալ։
Ապրելով այսօր՝ դու չես կարող մտածել, որ վաղը դու ապրելու ես այնպես, ինչպես ապրում ես այսօր։
Ամենը կյանքում փոփոխական է և պետք է փոփոխական լինի
Reviewed by
Unknown
on
10:05
Rating:
5
Комментариев нет: