Մեր ընտրության ուղին

Ընտրելով մասնագիտություն՝  մենք ընտրում ենք, թե ինչպես կառուցել մեր կյանքի ճանապարհը։ Թերևս մասնագիտություն ընտրելը ամենակարևոր ընտրություններից մեկն է կյանքում։ Տարբեր և շատ են բնագավառները, որոնց մեջ դու քեզ լավ ես զգում և դժվարանում ես ընտրել։ Ոչ ոք չի կարող որոշել աշխատանքի ցածր կամ բարձր մակարդակ լինելը։ Տարբեր մարդկանց համար տարբեր է աշխատանքի ցածր և բարձր լինելը։ Մենք մինչև աշխատանքի անցնելը՝  ցանկանում ենք հասնել հաջողությունների։ Դա շատ բնական է և շատ լավ։ Բայց մեր ցանկությունը չի կարող իրականանալ, եթե մենք մեզ չօգնենք: Մենք կարող ենք ընտրել ցանկացած ճանապարհ, բայց մեր ցանկությունը անխտիր պետք է դարձնել նպատակ։ Նպատակ դարձնելով՝ պետք է ձգտել հասնել դրան։
Իհարկե, մեզ դրա համար ոգևորում և ներշնչանք է պետք և, իհարկե, ներքին ուժ, որը մեզ չի կանգնեցնի ճանապարհի կեսին, այլ կհասցնի մինչև ճանապարհի ավարտը։ Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ ճանապարհ ես ընտրել, կարևորն այն է, որ ճանապարհին քեզ ուղղորդի սերը և նպատակասլացությունը։
Մեր ընտրության ուղին Մեր ընտրության ուղին Reviewed by Unknown on 10:17 Rating: 5

Комментариев нет:

Технологии Blogger.