Զինվորից թագավոր դառնալու ճանապարհը


Շախմատ խաղալիս ՝մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր թագավորին: 21-րդ դարում «թագավոր» բառը կարծես կորցրել է ուժը, սակայն մենք շարունակում ենք պաշտպանել մեր թագավորներին:
Իսկ ովքե՞ր են նրանք: Արդյո՞ք նրանք դեռ գոյություն ունեն: Իմ կարծիքով՝ այո: Բայց այս թագավորը անհատականություն չէ, այլ մեր վաղվա օրը: Թագավոր են դեռ չծնված երեխաները, որոնք կերտելու են վաղվա օրը: Թագավոր են այսօր իրենց վաղվա համար պայքարողները:
Որոշ մարդիկ զոհաբերում են իրենց, որպեսզի պաշտպանեն թագավորներին, քանի որ միշտ էլ անտեսում են ներկան: Դա է պատճառը, որ նման մարդիկ իրենց այսօրվա գործը վաղվան են թողնում այնքան, մինչև չեն պատժվում դրա համար: Նրանց նմանները ներկան օգտագործում են միայն խոսելու համար, սակայն խոսքը լսում են միայն ներկա ականջները, իսկ գործի արդյունքը տեսնում են գալիք սերունդները:
Իրական կյանքում մենք պետք է ոչ թե ամբողջ գործը թողնենք մեր թագավորներին, այլ օրինակ հանդիսանանք նրանց համար:
Այսպիսով՝ յուրաքանչյուրս կարող ենք դառնալ թագավոր՝ մեզ հետ բերելով կատարելություն: Ահա պատճառը, թե ինչու ենք պաշտպանում մեր թագավորներին:
Զինվորից թագավոր դառնալու ճանապարհը Զինվորից թագավոր դառնալու ճանապարհը Reviewed by Unknown on 02:36 Rating: 5

Комментариев нет:

Технологии Blogger.