Պատերը ապրում են ....
ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՆԳՈՒՆ ՊԱՏԵՐ, ՈՐՈՆՑ ՆԵՐՍՈՒՄ ԱՆՀԱՄԱՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ...
Իսկ ի՞նչ է բնավորությունը- ուղղակի իրար կապված սովորույթնե՞ր, որ հաճախ կատարում ենք: Մենք կարող ենք մեզ գտնել ամեն ինչի մեջ - մեր երազների, մտքերի, խոհերի և ... աչքերը փակելով մենք պտտվում ենք ամեն ինչի շուրջ : Կարող ենք լինել շենք, աստղ,ամպ, երկինք, այն ինչում հնարավոր է և անհնարին , որ վերագտնենք մեզ. իսկ հիմա մենք շենքեր ենք ուղղակի սառը ու այնգույն շենքեր :
Մենք ունենք կանգուն պատեր, որոնց ներսում անհամար հիշողություններ են ՝ միայն այն տարբերությամբ, որ նրանք չեն կարող կիսվել ու պատմել դրանց մասին ուրիշներին: Իսկ մենք ուզում ենք պատմել ու դա ոչ միշտ է , որ լինում է դիտմամբ , այլ սկսում ենք խոսել երազներից, պատումներից ու արդեն ավարտում ենք մեր պատմությունը մեր կյանքը պատմելով ուրիշներին՝ ակընկալելով ինչ-որ խորհուրդ : Բայց չէ որ նրանք էլ ունեն խորհրդի կարիք ու նրանք էլ ունեն հիշողություններով լի պատեր: Խորհուրդ տալու համար նախ պետք է անցնել նորից բոլոր պատերի միջով ու դուրս գալ անհոգ դեմքի արտահայտությամբ, իսկ եթե չստացվի, ապա մտնել ներս ու անցնելով հիշողության պատերի միջով ամեն պատին բացել մի քանի լուսավոր պատուհաններ: Որ լույսը ճառագի ներս ու շողերը ընկնեն սենյակ: Երևան փոշու հատիկները ... երբ երևան նրանք , ապա համոզված եղիր դու գտար քո խորհուրդը: Մեջբերում: - Վարդգես Պետրոսյան «Քաղաքի Կիսաբաց Լուսամուտները»- «...Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքին, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել...»:...
Պատերը ապրում են ....
Reviewed by Unknown
on
09:22
Rating:

Комментариев нет: