Չասվածը միշտ էլ կսպանի

Գիտեմ դու վատը չես, ինչպես թվում էր, ինչպես պնդում էին ուրիշները ու ինչպես փորձեցիր հասկացնել:
Գիտեմ այդ ամենը խաղ էր, որովհետև ես տեսա․․․Տեսա այն իրականը, զգացմունքայինը, որին փորձում էիր թաքցնել, բայց որն ինձ համար իրականում ավելի կարևոր էր: Բավական էր քո մեկ հայացքը, որը կարծես վայրկյանական փոխվում էր, երբ հանդիպում էր ինձ:

Ամեն ինչ փոխվեց: Բայց ես չուզեցա մտածել, որ կարող էի սխալվել, որ կարող էի ուղղակի արբած լինել քո աչքերով ու տեսել այն ամենն ինչ կամեցել է սիրտս: Միթե՞ դա  հնարավոր էր, որ սխալված լինեի, թե ուղղակի կորցրել եմ այն լավ ուրիշը, որը գտել էի շատ դժվարությամբ, իսկ կորցնելն ակնթարթ էլ չտևեց:

Անգամ ծովն իր ամբողջ ջրերով քեզ սրտիցս մաքրել չի կարող: Ու ես չեմ ուզում, որ այս դատարկությունը լցնի մեկ ուրիշը, որը ստեղծել ես հենց դու: Դատարկություն, որն իր մեջ այնքան սառած հիշողություններ է պահում և կարծես սպասում մի փոքր ջերմության, որ կրկին սկսի հալվել: Տեսնես կգա՞ այդ օրը, որ կրկին սկսեմ շոգել ու չվազեմ ժամանակի ետևից՝ մեկ առաջ, մեկ՝ հետ:
Չասվածը միշտ էլ կսպանի Չասվածը միշտ էլ կսպանի Reviewed by Unknown on 06:32 Rating: 5

Комментариев нет:

Технологии Blogger.