Դու շարունակիր հաշվել աստղերը

Այն լի է հիասթափություններով: Չնայած ուրիշի համար դրանք սովորական բաներ են, բայց ոչ՝ իմ: Քանի որ ես տեսել եմ այն լավ ուրիշդ, որը չքացավ: Ու որքան էլ տարօրինակ լինի, այդքան վերքեր ստանալուց հետո, առաջվա նման կրկին ցանկություն է առաջանում գրկելու այդ ոչնչությանը: Բայց ինչպե՞ս, եթե այն այլևս չկա:
Հիշում եմ՝ ինչ դժվար էր գտնելը, բայց կորցնելը՝ մի ակնթարթ:
Հիմա նորից պետք է փորձեմ գտնել գոնե մի փոքր լույս այդ մեծ աղբամանի մեջ: Չհասկացա էլ՝ ինչպե՞ս այդքան արագ լցվեցիր աղբով: Միգուցե այն միշտ էլ եղել է, բայց ես կուրացել էի լույսով, որն ասես հունվարյան երեկո լիներ՝ ամբողջովին լուսավորված ճերմակ ձյունով, որը հետո միանգամից դարձավ ցեխ: Գտնվելով այդ ցեխի մեջ ես հասկացա, որ հիասթափությունս ատելությունից ուժեղ էր, իսկ լռությունը՝ ճիչից էլ բարձր:
Բայց ես վերջապես դուրս եկա այդտեղից ու հիմա կրկին լուսնի նման միայնակ եմ, քանի որ դու կորցրեցիր ինձ՝ հաշվելով աստղերը:
Դու շարունակիր հաշվել աստղերը
Reviewed by Unknown
on
04:20
Rating:

Комментариев нет: