Ու պետք է ուղղակի պատկերացնել նրան այնպիսին ,որպեսզի լինի յուրահատուկ մի ծիածան...
Չգիտես ինչու ուզում եմ խոսել Միսաք Մեծարենցի ամբողջ <<Ծիածան>>-շարքից քանի, որ դժվար է առանձնացնել , ու խոսել ընդհամնեը մեկի մասին: Դրանք ինչ-որ չափով կապված են իրար ասես լինեն մի տիեզերք ՝ Մեծարենցի անվերջ ու խինդով , լացով ,կարոտով , սպասումով լի տիեզերքը :Իրականում երբ ասում ենք ծիածան պատերկացնում ենք առաջինը ՝ գույներով լի ինչ-որ մի հրաշք , երբ անձրևում է ու մենք այդ ընթացքում ունենում ենք տարբեր տրամադրություններ, մինչև հայտնվում է ծիածանը ու իր վրա գրավում բոլորի ուշադրությունը, բերելով իր հետ թեթևություն բերկրանք ու հոգու հանգստություն : Բոլորը կարծես ուրախանում են երբ տեսնում են այդ գունավոր հրաշքը: Իսկ կյանքում , մենք մեր ներսում ունենք մի ծիածան , որ տարբեր է ու պարտադիր չէ ,որ ծիածանը լինի գունավոր ,այն կարող է լինել այնպիսին ինչպիսին որ կուզենք նրան պատկերացնել : Ու պետք է ուղղակի պատկերացնել նրան այնպիսին ,որպեսզի լինի յուրահատուկ մի ծիածան, որի մեջ կլինեն թե գույներ թե անգույն հատվածներ , թե երգեր , թե տրամադրություններ , էմոցիաներ , բաց ու փակ պատուհաններ , դռներ , կատարված երազանքներ , տիեզերքի մասնիկներ,անիրական երազներ ու կարևորը լինեն հիշողություններ թե՛ լավ ու թե՛ վատ: Քանի որ անգամ եթե հիշողությունը վատն է ու մենք հիշում ենք , ուրեմն այն մեզ դեռ հիշեցնելու ու սովորեցնելու բան ունի, եթե չունենար ապա մենք դեռ վաղուց կմոռանայինք նրան ու չէինք փորձի հիշել: Իսկ մարդիկ, որ չեն ուզում գտնեն իրենց միջի ծիածանին ու նրանց ստիպողաբար ու առաջ հրելով փորձում ես տանել ծիածանի մոտ, ապա իրենց ծիածանը սկսում է հեռվանալ : Պետք է ինքդ գտնես քո ծիածանին ու կապ չունի թե այն ինչպիսին կլինի: Իսկ հետո երբ էլի անձրև գա ու տխրես ՝հիշիր որ քո ծիածանը նորից ապրեցնելու համար պետք է չտխրես ու միշտ նայես անձրևին ...
Комментариев нет: