Հետաքրքիր փաստեր տղամարդկանց մասին


Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ տղամարդկանց մասին՝ նրանց ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու համար։ Հավանաբար առաջին անգամը չէ, որ լսում եք «տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից», հետեւաբար նրանք չեն կարող միանման լինել եւ բավականին տարբեր են։ Գիտնականներն անգամ ենթադրում են, որ տղամարդն ի վերուստ տրվել է առաջին կանանց՝ բազմանալու եւ մարդու տեսակը շարունակելու համար։ Այսպիսով՝
Ըստ վիճակագրական տվյալների՝ տղամարդն իր կյանքի ընթացքում կնոջ շուրթերից մոտ ութ կիլոգրամ շրթներկ է «ուտում»։
Տղամարդիկ շատ ավելի լավ են քնում, եթե իրենց կողքին աղջիկ կա։ իսկ կանանց համար, տղամարդիկ անհանգիստ քնի պատճառ են դառնում։
Երբ կինն ասում է «ոչ», տղամարդը սա հասկանում է՝ «նորից փորձիր»։
Տղաների մոտ առավել զարգացած է ուղեղի «Տրամաբանական» մասը, իսկ կանանց մոտ՝ «զգայականը»։ Հետեւաբար, տղամարդիկ էմոցիոնալ խոսքն այնքան էլ լավ չեն ընկալում եւ այդ նույնն ավելի հեշտ կհասկանան՝ առանց զգացմունքների եւ հանգիստ ասելու դեպքում։
Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ միայն ծայրահեղ դեպքում են իրենց համար պատրաստում։
Տղաները սովորաբար մտածում են, որ նախընտրելի է ամուսնանալ 25-30 տարեկանում, բայց ավելի շուտ են ամուսնանում։
Տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ եթե նա կենտրոնանա իր սիրելի թիմի խաղի դիտման ժամանակ, ապա տվյալ թիմն անպայման կհաղթի։
Հետաքրքիր է, որ տղամարդիկ վեց անգամ ավելի շատ են շանթահարվում, քան կանայք։
Ձախլիկ տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են, քան ձախլիկ կանայք։
Տղամարդիկ ավելի հաճախ են ծիծաղում, քան կանայք։
Տղաների մեծ մասը մինչեւ լուրջ հարաբերություններ հաստատելը սովորաբար ընկերություն են անում 4-6 աղջկա հետ. եւ ոչ՝ 50-100, ինչպես սիրում են պարծենալ ընկերների շրջանում։
Երբեք թույլ մի տվեք ձեզ ուրիշների ներկայությամբ ինչ-որ բան սովորեցնել տղային։ Պետք է դա առանձին անել, քանի որ այլ մարդկանց ներկայությամբ նրանք ԳԻՏԵՆ, թե ինչ է պետք անել։
Տղամարդկանց 62%-ը շատ ուրախ կլինի, եթե ծանոթության առաջին քայլն անի կինը։
Եթե տղան առաջարկում է խմել, ապա հնարավոր է, որ նա ակնկալում է նաեւ դրա շարունակությունը...
Ոչ մի տղամարդ չի սիրում. «մենք պետք է խոսենք» արտահայտությունը». եւ կարեւոր չէ, թե խոսքն ինչի մասին է։
Տղամարդիկ նույնպես սիրում են թանկարժեք նվերներ՝ լավ հեռախոս, պիջակ, փողկապ եւ այլն։
Տղամարդիկ պակաս լուրջ են վերաբերում հագուստի ընտրությանը, քան կանայք։
Տղամարդկանց մեծ մասն ատում է խանութները։
Եթե տղամարդը ձեզ համար ընթրիք է պատրաստել, ապա նա լուրջ մտադրություններ ունի։
Տղաների 30%-ը իրենց բջջային հեռախոսից չեն ջնջում նախկին ընկերուհու հեռախոսահամարը։

Հետաքրքիր փաստեր տղամարդկանց մասին Հետաքրքիր փաստեր տղամարդկանց մասին Reviewed by Arman Tamrazyan on 03:44 Rating: 5

Комментариев нет:

Технологии Blogger.